Հեպատիտ C-ով հիվանդներն արդեն կարող են անվճար հետազոտություն անցնել և բուժում ստանալ

ԱԱնժելիկա Ժամհարյան

Մեր երկրորւմ հեպատիտով հիվանդների մահացության ցուցանիշը նվազեցնելու, հիվանդությունը ժամանակին բուժելու և ծանր հետևանքները կանխարգելելու նպատակով հեպատիտ Ց-ով հիվանդներն արդեն կարող են անվճար հետազոտություն անցնել և բուժում ստանալ: Ծառայությունները կմատուցվեն Արշակունյաց պոլիկլինիկայում:

Հեպատիտ Ց-ով հիվանդներն արդեն կարող են անվճար հետազոտություն անցնել և բուժում ստանալ: Երևանի քաղաքապետարանի և «Բժիշկներ՝ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպության նախաձեռնությամբ ծառայությունները կմատուցվեն Արշակունյաց պոլիկլինիկայում: Այսպիսով՝ որակյալ բուժծառայությունը կլինի հասանելի և կնվազի հեպատիտով հիվանդների մահացության ցուցանիշը:

Լուսյա Հակոբյան («Արշակունյաց» պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնակատար) - Սքրինինգային հետազոտություն, հայտնաբերում, բուժում, խորհրդատվություն և Հեպատիտ Բ-ի պատվաստում: Ամբողջն արվելու է անվճար: 

Արշակունյաց պոլիկլինկան առայժմ հանրապետությունում միակն է, որ հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով: Ծրագրի իրականացման համար վերանորոգվել են պոլիկլինիկայի մի քանի հիվանդասենյակներ, ստեղծվել է դեղատուն, բժիշկները վերապատրաստվել են: Նախատեսվում է մինչև տարեվերջ իրականացնել տասը հազար բուժառուի անվճար սքրինինգ և լաբորատոր գործիքային հետազոտություն: Հիվանդության հայտնաբերման դեպքում ախտորոշված 400 հիվանդ կստանա անվճար բուժում: Հունիսի հինգից արդեն սկսել է հիվանդների հետազոտությունը: Ստուգվել է մոտ 270 բուժառու, հայտնաբերվել 5 հիվանդ, որոնց բուժումը արդեն սկսված է:

Լուսյա Հակոբյան - Ամեն օր արվում են լաբորատոր հետազոտություններ, անհրաժեշտության դեպքում նաև գործիքային: Եթե արագ տեքստով հաստատվում է, ապա գնում է պշռ հետազոտության և եթե հաստատվում է, գնում է արդեն բուժման հիվանդը:

Բժիշկ Մելինե Նավասարդյանի խոսքով՝ նախկինում շատ բուժառուներ ստիպված էին արտասահմանում ստանալ թանկ բուժում, հիմա նույնը բուժումը կարելի է այստեղ ստանալ անվճար: Բուժառուն նախ անցնում է որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն, որից հետո, եթե լյարդի, փայծաղի մեծացում կամ պորտալ զարկերակի լայնացում է նկատվում, կասկած է առաջանում, որ պացիենտը հիվանդ է հեպատիտով: Ախտորոշման հաստատվելուց հետո պացիենտն անցնում է ֆիբրոսքան հետազոտություն:

Մելինե Նավասարդյան («Արշակունյաց» պոլիկլինիկայի բժիշկ, ռադիոլոգ) - Ընտրվում է մի քանի հատվածներ, նկարների, ստացած թվերի միջին թվով որոշվում է ֆիբրոսի աստիճանը և վերջնական համեմատում ենք: Ունենք սանդղակ, տեսնում ենք ֆիբրոսը որ աստիճան է և կախված ֆիբրոսի աստիճանից հեպատիով պացիենտների բուժման տակտիկան տարբեր է լինում: Դրա համար կարևոր է ֆիբրոսի ճիշտ որոշումը:

Այս տարի հաստատվել է հեպատիտ սուր Ց-ի մեկ, իսկ քրոնիկ Ց-ի՝ 17 դեպք: Մասնագետները վստահ են՝ պոլիկլինիկայում ներդրված նոր ծրագրի շնորհիվ քաղաքացիները հնարավորություն կունենան ավելի հաճախ դիմել հետազոտության համար և հիվանդության առկայության դեպքում ժամանակին բուժվել ու կանխարգելել հետևանքները:

Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում