Վահագն Խաչատուրյանը Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ խոսել է ղարաբաղյան հիմնախնդրի ներկա իրավիճակի մասին

ԼԼիլիթ Ասատրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու համար:



Այցի շրջանակներում Հանրապետության նախագահը հանդիպում է ունեցել Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում հասարակական-քաղաքական և տնտեսական ընդհանուր իրավիճակի վերաբերյալ հարցերի լայն շրջանակի:

Նախագահը մանրամասներ է հայտնել վերջին շրջանում տնտեսական ոլորտում ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների և ծրագրերի իրականացման վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել հայաստանյան ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների իրականացման սկզբունքներին և հայեցակարգերին:



Հանդիպմանը Հանրապետության նախագահը խոսել է Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար դրության, ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ներկայումս առկա իրավիճակի և դրա հանգուցալուծման հնարավորությունների և ուղիների մասին, ապա անմիջական մթնոլորտում զրուցել է համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում