Օրը՝ 60 վայրկյանում | 05.06.2023

ԼԼուսինե Մուրադյան

Ադրբեջանը շփման գծի արևելյան և հարավարևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը. Արցախի պաշտպանության նախարարություն:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ քննարկումները նախատեսվում են հունիսի 12-ին` Վաշինգտոնում:

Ունենք մտահոգություն, որ կանխամտածված կերպով փորձ է արվում Հայաստանից նորանոր տարածքներ պոկել. Միրզոյան:

Թե որ քարտեզով պետք է իրականացվի սահմանազատումը, դեռևս վերջնական պայմանավորվածություն չկա. Հայաստանի արտգործնախարար:

Ադրբեջանցիները պետք է վախենան Իսրայելից, ոչ թե քաղաքակիրթ ու իսլամական Իրանից. Թեհրանի արձագանքը՝ Բաքվի կոչին:

Ֆինանսների նոր նախարարի նշանակումից հետո թուրքական լիրան արժեզրկվել է 1 տոկոսով:

Ուկրաինական կողմը հինգ ուղղությամբ լայնամասշտաբ հարձակում է սկսել. Ռուսաստանի պաշտպանության նախարարություն:

Բելգիան Կիևից կպահանջի բացատրություն տալ Բելգորոդի շրջանում իր զենքի օգտագործման վերաբերյալ:

Միացյալ Նահանգներն ու Չինաստանը միմյանց մեղադրել են Թայվանի նեղուցում տեղի ունեցած միջադեպի համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում