Օրը՝ 60 վայրկյանում | 31.05.2023

ԱԱնժելիկա Ժամհարյան

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է  տեղեկություններ տրամադրել երկու հայ զինծառայողների պահման վայրի և բժշկական հետազոտությունների մասին:

Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա․ արտգործնախարարություն:

Ժողովրդավարությունը Հայաստանի բրենդն է. Նիկոլ Փաշինյան:

Միացյալ Նահանգները պետք է համարժեք արձագանքի Ալիևի հայտարարություններին. Հայաստանի արտգործնախարարություն:

Ողջունում ենք Ադրբեջանի նախագահի` վերջերս արված հայտարարությունը` համաներման հարցը քննարկելու մասին. Միացյալ Նահանգների պետքարտուղարություն:

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները Մոսկվայում կքննարկեն հայ-ադրբեջանական սահմանի հսկողության հարցը. Օվերչուկ:

Բայդենը և Էրդողանը քննարկել են Թուրքիային F-16 կործանիչների հնարավոր վաճառքի հարցը:

Վաշինգտոնը պատրաստ է աջակցելու Ադրբեջանին՝ Եվրոպա էներգակիրներ մատակարարելու հարցում. Ջեֆրի Պայետ:

Կոսովոյի իրադրության կտրուկ էսկալացիայի համար Մակրոնը մեղադրել է տեղի իշխանությանը, Բլինքենը՝ ոստիկանությանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում