Օրը՝ 60 վայրկյանում | 15.04.2023

ԱԱնժելիկա Ժամհարյան

Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 12 բուժառու:

«Արցախփոստ»-ը ձեռք է բերել քաղաքացիների փաստաթղթերը ռուս խաղաղապահների միջոցով առաքելու հնարավորություն:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը խորհրդանշում է, որ մեր պետությունը պատրաստ է բարձրացնելու մեր առաջ դրվող ծանրությունները. Նիկոլ Փաշինյան: 

Բաքուն հետ է կանչել իր մարզիկներին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից: 

ԱԺ-ն Ադրբեջանի գործողությունները զսպելու կոչով նամակներ է ուղարկել միջազգային գործընկերներին:

Սուդանում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել: 

Ֆինլանդիան սկսել է Ռուսաստանի հետ սահմանին ցանկապատ կառուցել: 

Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի շենքի դիմաց ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել: 

Պեկինը համաձայնություն չի տվել ԱՄՆ պետքարտուղարի՝ Չինաստան այցին: 

Բլինքենը Վիետնամում մասնակցել է ԱՄՆ դեսպանատան հիմնարկեքի արարողությանը: 

Գերմանիան փակում է վերջին երեք գործող ատոմակայանները: 

Ճապոնիայի վարչապետի ելույթի համար նախատեսված վայրի մոտ պայթյուն է որոտացել: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում