Գլխուղեղի կաթվածի պետական ծրագրից Գյումրիում օգտվել է 600-ից ավելի բուժառու

ՔՔրիստինա Մկրտչյան

Գլխուղեղի կաթվածի պետական ծրագիրը Գյումրիում ներդրվեց մեկ տարի առաջ։ Այս ընթացքում ծրագրից օգտվել է 600-ից ավելի բուժառու, 400-ը կաթվածով հիվանդներ են եղել։

Ժորա Բաղդասարյան («Գյումրի» բժշկական կենտրոնի նյարդաբանության և կաթվածի բաժանմունքի ղեկավար) - Նրանցից 70-ը հնարավորություն են ունեցել ստանալ աշխարհի մակարդակով լուրջ թերապիա, տրամբոլիտիկ թերապիա, մեխանիկական տրաբոլեկտիա: Այդքան մարդ հնարավորություն է ունեցել այդ բուժումը ստանալ:

Ծրագրով սուր կաթվածի փուլում հիվանդանոց հասցված ցանկացած պացիենտի բուժօգնություն է ցուցաբերվում պետպատվերով։

Ժորա Բաղդասարյան - Ուզում եմ ֆիքսել, որ ամբողջ ծախսը հոգում է պետությունը, առանց այս պետական ծրագրի՝ հնարավոր չէր լինի այսպիսի բարձրակարգ բուժում ապահովել մարզերում: Հիվանդը չի վճարում ընդհանրապես, եթե ցուցումը կա։

Գյումրիում այս ծառայությունն անհրաժեշտություն է, քանի որ կաթվածի այս տեսակների բուժման համար խիստ կարևոր ցուցիչ է ժամանակի գործոնը։

Ժորա Բաղդասարյան - Տրոմբոլիտիկ թերապիայի դեպքում ունենք ընդամենը չորսուկես ժամ, իսկ մեխանիկական, վիրահատականի դեպքում առավելագույնը մեկ օր:

Արմեն Խաչատրյան («Գյումրի» բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն) - Եթե ժամանակն անցնի, անարդյունավետ է: Եթե ժամանակի մեջ է, պետք է կարողանանք նվազագույնի հասցնել ժամանակահատվածը՝ հիվանդի տնից մինչև վիրահատությոուն։

Այս իմաստով ծառայության գործակցությունը առաջնային օղակի հետ խիստ կարևոր է և մշտական բնույթ է կրում։

Արթուր Մանուկյան («Գյումրիի շտապ բուժօգնության կայան» ՓԲԸ տնօրեն) - Առաջին րոպեներին շտապ օգնության անձնակազմն է շփվում հիվանդի հետ, և շատ կարևորում եմ ծառայության արհեստավարժությունը, ճիշտ գնահատականը և ժամանակին հասցնելը կաթվածի կենտրոն։

Գյումրիի կենտրոնն ընդունել է նաև հիվանդների Սպիտակից, Վանաձորից, Տաշիրից;

Հասմիկ Մինասյան (Սպիտակի բժշկական կենտրոնի նյարդաբան) - Մեզ շատ մեծ օգնություն էր այս բաժանմունքի բացումը: 

Ժորա Բաղդասարյան - Ցավոք դեռ միակ մարզային կենտրոնն է, որ Երևանից դուրս է, մնացածը Երևանում  են: Հուսով ենք, որ նման կենտրոններ ունենանք նաև ստրատեգիական կարևոր Սյունիքի մարզում:

«Գյումրի» ԲԿ-ի մասնագետները պատրաստ են մասնագիտական աջակցություն տրամադրել հարակից մարզերի նյարդաբաններին։ Ծառայությունը Գյումրիում առայժմ վեց բժիշկ ունի։ Բոլորը վերապատրաստվել են մայրաքաղաքի և արտերկրի կլինիկաներում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում