Իջևանում և հարակից գյուղերում այս տարի կնորոգվի 10 կմ-ից ավելի ճանապարհ

ԳԳայանե Թամամյան

Ճանապարհաշինություն, խմելու և ոռոգման ջրի համակարգերի արդիականացում, պուրակների բարեկարգում․ այս տարվա համար Իջևան համայնքից Կառավարությանը ներակայացված սուբվենցիոն հայտերն են:

Արթուր Ճաղարյան (Իջևան համայնքի ղեկավար) - Ներկայացվել ա 4 փաթեթ, 2 փաթեթը՝ ասֆալտապատումը և պուրակների կառուցումը, հաստատվել ա Կառավարության կողմից, մնացած 2 փաթեթը՝ սալիկապատումները և խմելու, ոռոգման ցանցը, դեռ հաստատման փուլում են: Ճանապարհաշինության մեջ ընդգրկված են ասֆալտապատում և սալիկապատում: Ասֆալտապատման ծրագրերի մեծ մասը սահմանամերձ գյուղերի ճանապարհներն են:

Ծրագրերում ճանապարհաշինությունն առաջատարն է: Իջևանում և գյուղերում կասֆալտապատվի 10 կմ-ից ավելի ճանապարհ: Մի քանի բնակավայրերում կշարունակվի նախորդ տարի սկսված գործը:

Արարատ Պարոնյան (Իջևանի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկումների բաժնի պետ) - Այգեհովիտ բնակավայրում 1 կմ-ից ավելի վերանորոգվել է, այժմ կվերանորոգվի ևս 1 կմ 300 մ երկարությամբ ճանապարհ, Աչաջրում անցած տարի արվել է 1 կմ, այս տարի նախատեսված է նաև 800 մ ասֆալտապատում, իսկ Սևքարում և Խաշթառակում սալիկապատում է նախատեսված:

Կարևորություն է տրվել նաև հանգստի վայրերի բարեկարգմանը, նոր տեսք կստանան մարզկենտրոնի և Սևքար գյուղի պուրակները:

Արարատ Պարոնյան - Սևքարում եղել է, 90-ական թթ․-ից չի գործում, և հիմա կապիտալ վերանորոգվելու է, Իջևանում նախատեսված է՝ Մայր Հայաստան հուշարձանի մոտ կտեղադրվի նաև զոհված ազատամարտիկների հիշատակին խաչքար, և կկառուցվի նոր պուրակ:

Համայնքի անբարեկարգ ճանապարհների շինաշխատանքները կմեկնարկեն առաջիկայում, հաջորդ տարի ուշադրության կենտրոնում կլինեն քաղաքային տնտեսության խնդիրները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում