Սիսիանում ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 9594 ընտրող

ԼԼիլիթ Ասատրյան

Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմինե Անդրանիկյանը «Լուրերի» թղթակցի հետ զրույցում նշեց, որ Սիսիան համայնքում ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 9594 ընտրող։

«Այս պահի դրությամբ լուրջ խախտումներ չենք արձանագրել։ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը գրանցամատյանում խախտման վերաբերյալ գրառում է կատարել, կուսումնասիրենք բոլոր խախտումները»,- ասաց Արմինե Անդրանիկյանը։

Նա նշեց, որ թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները բոլորը գտնվում են Սիսիան համայնքում, նաև համայնքում են ԿԸՀ անդամները։

«Բոլոր տեղամասերը հսկողության տակ են. լուրջ խախտումներ դեռ չեն արձանագրվել։ Մասնակցությունը նորմալ եմ գնահատում»,- ասաց Արմինե Անդրանիկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում