Ժամը 11-ի դրությամբ Սիսիանում ընտրությանը մասնակցել է 2490 քաղաքացի

ԼԼիլիթ Ասատրյան

Սիսիան համայնքն ընդգրկում է 36 բնակավայր՝ 2 քաղաք և 34 գյուղ։ Այս համայնքում ընտրելու իրավունք ունի 22 880 քաղաքացի։ 

Թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Ստեփանյանը «Լուրերին» փոխանցեց, որ ժամը 11.00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 2490 կամ ընտրողների 10.88 տոկոսը։

Սիսիանի 34/02  ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունի 1794 քաղաքացի։ 

Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Բենիամին Թանգյանը «Լուրերի» թղթակցին տեղեկացրեց, որ ժամը 13.00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 400 ընտրող։

«Ընտրությունների ընթանում են շատ հանգիստ, սովորական։ Ընթացքը գնահատում եմ նորմալ. լարվածություն տեղամասում չկա։ Խախտումներ, արձանագրություններ չկան»,- ասաց Բենիամին Թանգյանը։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում Սիսիան համայնքում ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով։ Առաջադրված են Հայաստանի հանրապետական, «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում