Օրը՝ 60 վայրկյանում | 22.03.2023

ԳԳոհար Սարգսյան

Ադրբեջանը կրակ է բացել Ճարտարում աշխատող գյուղացիների ուղղությամբ. տուժածներ չկան:

ԼՂ հայ բնակչության համար իրական էթնիկ զտումների, ցեղասպանության վտանգ կա. ՀՀ ԱԳ նախարար:

Չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ. Արարատ Միրզոյան:

ԵԽԽՎ հանձնաժողովը հայտարարություն է ընդունել Լաչինի միջանցքի ոչ իրավաչափ արգելափակման վերաբերյալ:

Ադրբեջանն ի ցույց է դնում միջազգային պարտավորությունների հանդեպ բացահայտ արհամարհանք. Մհեր Մարգարյան:

Բլինքենն Ալիևի հետ զրույցում վերահաստատել է Լաչինի միջանցքի վերաբացման կարևորությունը:

ԱՄՆ-ը պատրաստ է շարունակելու աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման բանակցություններին. պետքարտուղարի փոխխոսնակ:

Ճապոնիան 470 միլիոն դոլար կտրամադրի Ուկրաինային էներգետիկ և այլ կարիքների համար:

ԵՄ երկրները 2022 թվականին Ադրբեջանից 15,6 միլիարդ եվրոյի գազ են գնել:

Ռուսաստանը կպատասխանի Ուկրաինային միջուկային բաղադրիչով զենք մատակարարելուն. Պուտին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում