Օրը՝ 60 վայրկյանում | 20.03.2023

ԳԳոհար Սարգսյան

Եռակողմ հայտարարությունն առանցքային է բոլոր որոշումներն իրականացնելու հարցում. Լավրովը՝ Միրզոյանի հետ հանդիպմանը:

Գործնականում եռակողմ հայտարարության այնպիսի կետ չկա, որն Ադրբեջանը չի խախտել. Միրզոյան:

Ադրբեջանն անտեսում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը ու փորձում աղավաղել դրա բովանդակությունը․ Եղիշե Կիրակոսյան։

Եվրախորհրդարանն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից և ազատ արձակել ռազմագերիներին, վերացնել Լաչինի միջանցքը շրջափակումը:

Թուրքիային Եվրախորհրդարանը կոչ է արել արագ կյանքի կոչել հատուկ ներկայացուցիչների պայմանավորվածությունները և ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Մհեր Գրիգորյանը և Բելառուսի փոխվարչապետը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ շրջանակում փոխշահավետ համագործակցության շուրջ:

Իսրայելն ու Պաղեստինը պայմանավորվել են դադարեցնել միակողմանի գործողությունները:

Անկարայի և Մոսկվայի հարաբերություններում փոխելու ոչինչ չկա. Քեմալ Քըլըչդարօղլու։

Ազատ ոճային ըմբիշ Սերգեյ Սարգսյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և նվաճել բրոնզե մեդալ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում