Օրը՝ 60 վայրկյանում | 18.03.2023

ՄՄարո Թարվերդյան

Լաչինի միջանցքով տեղաշարժը վերականգնելու համատեքստում քայլեր ենք ակնկալում մեր միջազգային գործընկերներից և առաջին հերթին՝ ՌԴ-ից. Ալեն Սիմոնյան:

Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահի, վարչապետի և արտգործնախարարի նկատմամբ:

Զելենսկին ողջունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տալու մասին՝ Միջազգային քրեական դատարանի որոշումը:

Միջազգային քրեական դատարանի որոշումը կարևոր է միջազգային արդարադատության համար. Բորել:

Բայդենն արդարացված է համարում Հաագայի դատարանի որոշումը Պուտինին ձերբակալելու օրդեր տալու մասին, սակայն նշում է, որ ԱՄՆ-ը այն միջազգային մակարդակով չի ճանաչում:

Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի ագրեսիվ գործելաոճը հետևանքներ կունենա. Զախարովա:

Թուրքիայում մեկնարկում է նախագահական և խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը:

Թուրքիայի իշխանությունները երկրաշարժի ընդհանուր վնասը գնահատել են մոտ 104 մլրդ դոլար:

ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հայտը ներկայացվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահության քննարկմանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում