COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին դպրոցականների տեղափոխող ավտոբուսն ընկել է գետը, կան զոհ և վիրավորներ

ԴԴավիթ Մուրադյան

Այսօր՝ ժամը 14:21-ին, Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսն ընկել է ձորը, հայտնվել գետում:

Ոստիկանությունից «Լուրերին» հայտնել են մեկ զոհի մասին: 1970 թվականին ծնված կինը, նախնական տվյալով, ուսուցչուհիներից մեկն է:

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը «Լուրերի» հետ զրույցում տեղեկացրել է, որ կան տասնյակից ավելի վիրավորներ: Այս պահին հայտնի է մեկ կնոջ մահվան մասին:

Տուժած երեխաները և դպրոցի աշխատակիցներն առաջին բուժօգնությունը ստանում են Կապանի բժշկական կենտրոնում:

«Լուրերի» հետ զրույցում ՆԳՆ ՓԾ ՃԿԱԿ հերթափոխի պետ Գարի Արմաղանյանը տեղեկացրել է, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ Կապան քաղաքից և ազգային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

«Կանչի վայր են հասել, պարզվել է, որ Նորաշենիկ համայնքի մոտ գետն է շրջվել դպրոցական ավտոբուս: Ավտոբուսում հիմնականում երեխաներ էին, կային նաև մեծահասակներ՝ դպրոցի աշխատակիցներ: Հատուկ տեխնիկայի օգտագործմամբ փրկարարներն ավտոբուսը դուրս են բերել գետից: Օխտար համայնքի դպրոցական ավտոբուսն է»,- հայտնել է Արմաղանյանը: 

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են՝ նախնական տվյալներով կա 21 տուժած։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում