Օրը՝ 60 վայրկյանում | 08.03.2023

ԳԳոհար Սարգսյան

Կանանց միջազգային օրն այն մասին է, որ կանայք կարող են ավելին. Նիկոլ Փաշինյանի ուղերձը:

Այսօր ԼՂ-ում կանայք ցույց են տալիս դիմացկունության ու խիզախության այնպիսի որակներ, որ բոլորիս կարող են օրինակ ծառայել․ ԿԳՄՍ նախարար:

Շառլ Միշելը ցանկանում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ կրկին հանդիպել Բրյուսելում․ Տոյվո Կլաար:

Լաչինի հարցը և ճանապարհների ապաշրջափակումը տարբեր խնդիրներ են. Կլաար:

ԵՄ-ն մտահոգված է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի շարունակական խախտմամբ. ԵՄ հայտարարություն:

Փալոնը գործընկերներին կոչ է արել 100 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին և 50 միլիոն դոլար՝ Արցախին:

ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյան՝ Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհով անցնելու տեղեկատվությունը կեղծ է. ԱԳՆ:

Մենք փորձում ենք հեշտացնել կարգավորման գործընթացը. Լուիս Բոնո:

Թբիլիսիում Վրաստանի «օտարերկրյա գործակալների» օրենքի դեմ բողոքի ցույցերն ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով:

Օտարերկրյա գործակալների մասին օրենքը հակասում է ԵՄ-ին Վրաստանի անդամակցությանը. Բորել: 

 

 

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում