Օրը՝ 60 վայրկյանում | 07.03.2023

ԳԳոհար Սարգսյան

Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից ևս 9 բուժառու տեղափոխվել է Հայաստան:

Ադրբեջանական ուժերի հարձակումը, որի հետևանքով զոհվել է արցախցի 3 ոստիկան, դիտավորյալ սպանության ևս մեկ ակտ է. Շիֆ:

Արմեն Գրիգորյանը և Լուիս Բոնոն անդրադարձել են Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը և դրա հետևանքներին:

Բրիս Ռոքֆոյի հետ հանդիպմանն Արմեն Գրիգորյանը ընդգծել է միջազգային ներկայության անհրաժեշտությունը ԼՂ-ում և Լաչինի միջանցքում:

Մեր շահն այստեղ խաղաղությունը և անվտանգությունն են. դա բխում է նաև Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների շահերից. Փրայս:

Հայաստանում ԵՄ առաքելության մեկնարկը Բրյուսելի փորձն է՝ ամրապնդվել հետխորհրդային տարածքում. ՌԴ ներկայացուցիչ:

Թեհրանը վճռական է Շանհայի համագործակցության կազմակերպությանը անդամակցելու հարցում. Աբդոլլահիան:

Իրանում 1 միլիարդ ծառ կտնկվի. Ռայիսի:

Իսրայելի բանակը հրթիռային հարվածներ է հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին:

Եվրամիության լայնածավալ ռազմական աջակցությունը Կիևին վկայում է, որ Արևմուտքը շահագրգռված չէ ապաէսկալացիայի հարցում. Լոգվինով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում