Մարտ 2-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Նիկոլ Փաշինեան աշխատանքային այցելութեամբ Գերմանիա կը գտնուի, վարչապետին նախագահին և այլ պաշտօնեաներու հետ հանդիպելու համար։

Համերաշխութիւն կը յայտնենք հայ ժողովուրդին, որը այս օրերուն կ՛ոգեկոչէ Սումկայիթի զոհերու յիշատակը. Հայաստանի մէջ Ֆրանսայի դեսպանութիւն։

Եւրոպայի մէջ ամենահիւրընկալ երկիրը Հայաստանն է՝ ըստ նոր վարկանիշի:

Ամերիկան պատրաստ է շարունակելու կառուցողական գործակցութիւնը Ռուսաստանի հետ սպառազինութիւններու վերահսկման հարցով. Փրայս։

Ատրպէյճանի մէջ Իրանի և Ռուսաստանի դեսպանները տարածաշրջանային հարցեր քննարկած են։

Ռուսաստանի Պրիանսք մարզը ուքրանական խումբ մը ներթափանցած է․ յայտարարեց մարզի ղեկավար Ալեքսանտր Պոկոմազ:

Ռուսաստանի մէջ ուքրանական ներփաթանցող խումբի պատմութիւնը սադրանք է». Փոտոլեակ:

Նիւ Տելհիի մէջ կայացաւ G20 Արտաքին գործոց նախարարներուն հանդիպումը։

Աթէնքի մէջ բողոքի ցոյց տեղի ունեցաւ՝ կապուած 44 մարդու կեանք խլած մարդատար և բեռնատար շոգեկառքերու բախման հետ։

Փետրուար 6-ի երկրաշարժին պատճառով Սուրիոյ մէջ զոհուած է աւելի քան 7200 անձ, Թուրքիոյ մէջ՝ 45000։

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում