Հայտնի են «Բարբառը մեր հարստությունն է» մրցույթի հաղթողները

ՀՀայկ Նավասարդյան

Սյունիքից, Տավուշից, Գեղարքունիքից ու հանրապետության մյուս բոլոր մարզերից հանրակրթական դպրոցների աշակերտները իրենց հարազատ գյուղի, շրջանի կամ մեկ այլ բնակավայրի բարբառով պատրաստած տեսանյութերով մասնակցել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Լեզվի կոմիտեի կազմակերպած «Բարբառը մեր հարստությունն է» մրցույթին:

Դավիթ Գյուրջինյան (Լեզվի կոմիտեի նախագահ) - Մեծ ընդգրկում եղավ, և այդպիսի մեծ քանակությունը ուրախալի է. առաջին անգամ անցկացվեց մրցույթ, երբ կարևորվում է ոչ թե գրական հայերենը, այլ մայրենի բարբառը:

Մրցույթն անցկացվում է առաջին անգամ: ԿԳՄՍ նախարարությունը հանրապետության շուրջ 1400 դպրոցից տարբեր բարբառներով 450 տեսանյութ է ստացել:

Արաքսիա Սվաջյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Այսպես ասած երկրորդ փուլ մոտավորապես 170 տեսանյութ է անցել, 15-ը լավագույնները հրապարակվել են նախարարության սոցիալական հարթակներում:

Հրապարակված լավագույն հնգյակում Գորիսի թիվ 2, 3 դպրոցներն են, Կարմիրգյուղի թիվ 2 դպրոցը, Բերդի թիվ 3 հիմնական դպրոցն ու Տաթևի միջնակարգ դպրոցը:

Տեսանյութերը գնահատել են ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված հանձնաժողովի անդամները  նախարարությունից, Լեզվի կոմիտեից, ԿԶՆԱԿ-ից:

Լեզվի կոմիտեի նախագահի գնահատմամբ՝ մայրենի բարբառին նվիրված ծրագիրը խիստ կարևոր է՝ աշխարհում բազմաթիվ լեզուներ են մոռացվում, վերանում:

Սա լեզուն պահպանելու լավ միջոց է:

Գյուրջինյանն ահազանգում է՝ այսօր արևմտահայերենն է վտանգված, անհրաժեշտ է սոցցանցերում հայատառ գրել, բջջային հեռախոսներում էլ հայերեն հավելվածներն ակտիվացնել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում