Փետրուար 24-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Կարմիր խաչի ուղեկցութեամբ 9 հիւանդներ եւս Արցախէն տեղափոխուած են Հայաստան:

Հայաստանի վարչապետին գլխաւորութեամբ տեղի ունեցաւ Անվտանգութեան խորհուրդի հերթական նիստը:

Արմէն Գրիգորեան և Թոյվօ Քլաար միտքեր փոխանակած են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրի կարգաւորման հարցերու շուրջ:

Լաչինի միջանցքը առևտրային և մասնաւոր անցման համար պէտք է ըլլայ բաց և ազատ. Նէտ Փրայս:

Ֆրանքոֆոնի գլխաւոր քարտուղարը ողջունեց ՄԱԿ-ի Արդարադատութեան դատարանի որոշումը՝ Լաչինի միջանցքին վերաբերեալ:

Արցախի գլխաւոր դատախազ Գուրգէն Ներսիսեան հրաժարականի դիմում ներկայացուցած է:

Ամերիկայի դեսպանը յարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանութեան զոհերու յիշատակին:

Վրաստանը, վրացի ժողովուրդը կանգնած են Թուրքիոյ և թուրք ժողովուրդի կողքին. Ղարիպաշվիլի:

Ռուս-ուքրանական պատերազմի մէկամեայ տարելիցին Եւրոպայի ամէնէն յայտնի կառոյցները լուսաւորուած են Ուքրանիոյ դրօշակի գոյներով:

Մեծ Բրիտանիան ընդլայնեց Ռուսաստանի դէմ սև ցուցակը:

ՄԱԿ-ը բանաձև ընդունեց՝ կոչ ընելով Ռուսաստանին դուրս բերել զօրքերը Ուքրանիայէն և դադրեցնել պատերազմը:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում