Օրը՝ 60 վայրկյանում | 24.02.2023

ԳԳոհար Սարգսյան

Կարմիր խաչի ուղեկցությամբ ևս 9 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան:

ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:

Արմեն Գրիգորյանը և Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցերի շուրջ:

Լաչինի միջանցքը առևտրային և մասնավոր անցման համար պետք է լինի բաց և ազատ. Նեդ Փրայս:

Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը ողջունել է ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը Լաչինի միջանցքի վերաբերյալ:

Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Վրաստանը, վրացի ժողովուրդը կանգնած են Թուրքիայի և թուրք ժողովրդի կողքին. Ղարիբաշվիլի:

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկամյա տարելիցին Եվրոպայի ամենահայտնի կառույցները լուսավորվել են Ուկրաինայի դրոշի գույներով:

Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ սև ցուցակը:

ՄԱԿ-ը բանաձև է ընդունել՝ կոչ անելով Ռուսաստանին դուրս բերել զորքերը Ուկրաինայից և դադարեցնել պատերազմը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում