Օրը՝ 60 վայրկյանում | 17.02.2023

ԳԳոհար Սարգսյան

Մհեր Գրիգորյանն Անջեյ Կասպրչիկին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։

ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը. Բորել։

Արցախի շրջափակման հետևանքով 755 տնտեսվարող կասեցրել է գործունեությունը։

ԱԺ նախագահն ընդունել է Լաչինի միջանցքի ճգնաժամին տեղում ծանոթանալու նպատակով ժամանած ԵԽԽՎ համազեկուցողներին։

Հայ-ադրբեջանական կարգավորման ջանքերը խափանում են հենց արևմտյան երկրները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ. Զախարովա։

ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը hայ-ադրբեջանական սահմանին կխանգարի կարգավորման գործընթացին. Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ։

ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ հանդիպմանը քննարկվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Բարեփոխումները լինելու են շարունակական. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։

Իսրայելն օրենք է ընդունել, որով քաղաքացիությունից կզրկվեն հարձակումներ կատարած արաբները։

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 47 հազարը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում