Օրը՝ 60 վայրկյանում | 02.02.2023

ԳԳոհար Սարգսյան

Վարչապետը մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին:

Արցախից վեց հիվանդ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ տեղափոխվել է ՀՀ:

Արարատ Միրզոյանը և ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր:

ՀՀ հետաքրքրվածության դեպքում ՀԱՊԿ առաքելությունը կարող է տեղակայվել 1-2 օրում. Լավրով:

Կշարունակենք շփումները «3+3» ձևաչափում. Ռուսաստանի արտգործնախարար:

Կոնգրեսական Սանչեսն ընդգծել է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու կարևորությունը:

Սենատոր Մենենդեսը հանդես է եկել ԱՄՆ առևտրի նախարարության՝ Ադրբեջանին մահաբեր զենք մատակարարելու մտադրության դեմ:

Հուլուսի Աքարը կարևորել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը:

Սպահանում ՊՆ օբյեկտի վրա հարձակման պատասխանատվությունը կրում է Իսրայելը. ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ:

Իսրայելը հաստատել է Գազայի հատվածի տարածքին ավիահարվածներ հասցնելու տեղեկությունը:

Ուկրաինային տանկերի մատակարարումը ռիսկային քայլ է և չի նպաստի հակամարտության կարգավորմանը. Էրդողան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում