Օրը՝ 60 վայրկյանում | 30.01.2023

ԳԳոհար Սարգսյան

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող բոլոր հայ անձանց:

ԿԽՄԿ միջնորդությամբ ևս 19 մարդ Արցախից տեղափոխվել է Հայաստան:

Եթե ՄԱԿ-ի Արդարադատության դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, ԼՂ հայերն անհնարին ընտրության առջև կկանգնեն. Եղիշե Կիրակոսյան:

Հռոմի Պապը Սուրբ Պետրոսի հրապարակում իր աղոթքներում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը և հիշեցրել է, որ Հարավային Կովկասում՝ Լաչինի միջանցքում, ծանր հումանիտար իրավիճակ է:

Երուսաղեմում հրեա ծայրահեղականները փորձել են բարձրանալ Հայոց Պատրիարքարանի տանիք և հանել խաչակիր և ՀՀ դրոշները, ինչպես նաև երկու հարձակում են կատարել հայերի վրա:

Մենք խորապես անհանգստացած ենք Երուսաղեմում տեղի ունեցող բռնություններից. Վահան Հունանյան:

Ադրբեջանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ Բաքուն ամբողջությամբ կասեցրել է Իրանում Ադրբեջանի դեսպանատան դիվանագիտական գործունեությունը:

ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է ամերիկացիներին Ստամբուլում հնարավոր ահաբեկչությունների մասին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում