Օրը՝ 60 վայրկյանում | 17.01.2023

ԳԳոհար Սարգսյան

Արցախում էլեկտրաէներգիայի հովհարային անջատումները կկրկնապատկվեն:

Կոչ ենք անում միջազգային գործընկերներին՝ լրացուցիչ միջոցներ ձեռնարկել ԼՂ-ում ծանր իրավիճակը կանխելու համար. Ալեն Սիմոնյան:

Ֆրանսիան կրկին կոչ է արել անվերապահորեն վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունը:

Մհեր Գրիգորյանը և Մաչեյ Չուրան քննարկել են Եվրոպական ներդրումային բանկի հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը:

Այս օրերին մենք ոգեկոչում ենք Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի հայ բնակչության՝ 33 տարի առաջ իրագործված զանգվածային ջարդերի անմեղ զոհերի հիշատակը. Արցախի ԱԳՆ:

Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Իրանի արտգործնախարարը Թուրքիայում քննարկումներ է ունեցել տարածաշրջանային հարցերի վերաբերյալ:

Եվրամիության պատժամիջոցները Ռուսաստանի տնտեսությունը տասնամյակներով ճգնաժամի մեջ կգցեն. Ֆոն դեր Լայեն:

Սենատոր Մենենդեսը դեմ է Թուրքիային F-16 վաճառելու՝ Բայդենի վարչակազմի առաջարկին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում