Օրը՝ 60 վայրկյանում | 11.01.2023

ԳԳոհար Սարգսյան

Արցախի բնակչության էլեկտրամատակարարման հովհարային անջատումները շարունակվում են մինչ այս պահը. Տեղեկատվական շտաբ:

Արցախում հրավիրվել է Անվտանգության խորհրդի նիստ, ընդունվել է հայտարարություն:

Խաղաղությունն անհնար է առանց արցախահայության իրավունքների հարգման և ճանաչման. Արցախի նախագահ:

Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայելու համար անհրաժեշտ է հակամարտող բոլոր կողմերի համաձայնությունը. Պեսկով:

Շվեյցարիայի Համադաշնության Կանտոնների խորհուրդը կոչ է արել հումանիտար օդային կամուրջ կազմակերպել Երևանի և Ստեփանակերտի միջև:

Ամերիկյան Հելսինկյան հանձնաժողովը դատապարտել է Լաչինի շրջափակումը:

ՀԱՊԿ-ը հայկական կողմից պաշտոնապես ծանուցումներ չի ստացել զորավարժությունների չեղարկման մասին՝ սահմանված կարգի համաձայն. ՀԱՊԿ քարտուղարություն:

Հայաստանը Forbes-ի կողմից ճանաչվել է 2023-ի լավագույն տուրիստական ուղղություններից մեկը:

Թուրքիան սառը պատերազմի ժամանակաշրջանի կասետային զինամթերք է տրամադրում Ուկրաինային. լրատվամիջոցներ: Անկարահ հերքում է տեղեկությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում