Օրը՝ 60 վայրկյանում | 09.01.2023

ԳԳոհար Սարգսյան

Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ԵՄ դիտորդական առաքելության դերը ՀՀ-ի նկատմամբ նոր ագրեսիաների կանխարգելման գործում:

Ռազմագերիների ազատումը կարևոր քայլ կհանդիսանա շատ ցանկալի խաղաղության համաձայնագրի համար. Ֆրանցիսկոս Պապի կոչը:

Անհապաղ ջանքեր են պետք Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ. «Հայաստան» հիմնադրամ:

Արցախում գազամատակարարման խափանման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. տեղեկատվական շտաբ:

Սուրեն Պապիկյանը ՊՆ հավաքակայանում տվել է զորակոչը պատշաճ անցկացնելու հանձնարարականներ:

Հայաստանն ու Ղրղզստանը փոխշահավետ համագործակցության նշանակալի փորձ են կուտակել. Փաշինյան:

Ադրբեջանում Իրանի դեսպանը Բաքվին զգուշացրել է Իսրայելի հետ գործակցության հետևանքների մասին:

Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և նրա սիրիացի գործընկեր Ֆեյսալ Միքդադը քննարկել են երկկողմ հարաբերությունները, Սիրիայում և տարածաշրջանում վերջին զարգացումները։

Ուկրաինան դիմել է Վրաստանին՝ 2008 թ. առաքված «Բուկ» համալիրները վերադարձնելու խնդրանքով. Կասյանով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում