Օրը՝ 60 վայրկյանում | 30.12.2022

ԳԳոհար Սարգսյան

Հայաստանն Արդարադատության միջազգային դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի՝ խնդրելով պարտավորեցնել դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը և ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների ու բեռների ազատ տեղաշարժը:

Ակնկալում եմ շարունակել երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ մեր երկխոսությունը և կառուցողական համատեղ աշխատանքը. Պուտինը՝ Փաշինյանին։

Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից ևս 3 հիվանդ է տեղափոխվել Հայաստանի բժշկական կենտրոններ։

Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Պելեն։

ԵՄ պահանջով Զելենսկին ստորագրել է ազգային փոքրամասնությունների մասին օրենքը։

Ուկրաինայում անհետ կորած է համարվում 15000 մարդ. զինվորականների իրավունքների պաշտպան։

Զելենսկին հայտարարել է, որ ռուսական հարվածներից հետո երկրի մեծ մասում էլեկտրամատակարարման խափանումներ են:

ԱՄՆ-ն Չինաստանին համարում է իր միակ մրցակիցը, որը ոչ միայն մտադիր է փոխել գոյություն ունեցող աշխարհակարգը, այլ նաև զարգացնում է տնտեսական, դիվանագիտական, ռազմական և տեխնոլոգիական ուժ այս նպատակին հասնելու համար։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում