Օրը՝ 60 վայրկյանում | 29.12.2022

ԳԳոհար Սարգսյան

Նախանշաններ կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է պատրաստում. Փաշինյան:

Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ներխուժելու առաջին դեպքը չէ. Փաշինյան:

Հայաստանը և Ադրբեջանն իրենք են որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը. Լավրով:

Երկու երկրների համագործակցությունը չպետք է ուղղված լինի երրորդ երկրների դեմ. Զախարովան՝ Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական գործակցության մասին:

Փայլանը Էրդողանին կոչ է արել պատասխանատվություն ստանձնել Արցախի շրջափակումը դադարեցնելու համար:

ԼՂ-ում միջազգային խաղաղապահները կարող են ներգրավվել միայն հակամարտության բոլոր կողմերի համաձայնությամբ. Պեսկով:

Երևանը և Բաքուն չեն վիճարկում, որ երթուղիների նկատմամբ ինքնիշխանությունը այն կողմինն է, որի տարածքով դրանք անցնում են. Զախարովա:

Լաչինի միջանցքի հարցում Թուրքիան աջակցում է Ադրբեջանին. Չավուշօղլու:

Թուրքիան ավիահարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանի հյուսիսի Քրդստանի աշխատավորական կուսակցության օբյեկտներին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում