Դեկտեմբեր 24-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. Արևմտահայերէն լուրեր

ԳԳոհար Սարգսյան

Մաքրոն Ալիևին հետ հեռախօսազրոյցին կոչ ըրած է ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժ:

Փութին Ալիևի հետ քննարկած է Հայաստան-Ատրպէյճան սահմանային անվտանգութիւնը:

Փարիզ ջանքեր կը գործադրէ, որպէսզի Հայաստանի մէջ Եւրամիութեան քաղաքացիական դիտորդներու առաքելութիւնը մշտական կարգավիճակ ստանայ. Ֆրանսայի Արտաքին գործոց նախարար:

Մոսկուան Հայաստանի և Ատրպէյճանի միջև սահմանի սահմանազատման հարցով փուլային յառաջընթաց կ՛ակալնկալէ. Կալուզին:

Պայրամովին հետ քննարկեցինք Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի և մարդասիրական հասանելիութեան անհրաժեշտութիւնը. Պորել:

Ատրպէյճանական կողմը բնապահպանական պատրուակով Արցախի համար անընդունելի պահանջներ առաջ կը քաշէ. Արայիկ Յարութիւնեան:

Լաչինի միջանցքը արգելափակուած է Ատրպէյճանի կողմէն, այնտեղ մուտք ունի միայն Կարմիր խաչը. Մարուքեան:

Հարկաւոր է փրկել 120 հազար արցախցիները. ֆրանսացի մտաւորականներու յայտարարութիւն-յօդուածը «Ֆիկարօ» օրաթերթին մէջ:

Ամերիկան նախատեսած է 60 միլիոն տոլար տնտեսական օգնութիւն Հայաստանին. Փալոն:

Ռուսաստանի Քեմերովօ քաղաքը գտնուող ծերանոցի հրդեհէն զոհուած է 22 անձ:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում