Օրը՝ 60 վայրկյանում | 23.12.2022

ԳԳոհար Սարգսյան

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ:

ԱԳ նախարարի գլխավորությամբ դիվանագետները քննարկել են ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծմանը և Լաչինի միջանցքի արգելափակմանն առնչվող հարցեր:

Արարատ Միրզոյանն Արցախի պատվիրակության հետ քննարկել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները:

Լաչինի միջանցքի շրջափակումը նախապես ծրագրված գործողություն է. Վահան Հունանյան:

Լայնածավալ աշխատանքներ ենք կատարում գործընկերների հետ, որ հնարավորինս շուտ բացվի Լաչինի միջանցքը. ԱԽ քարտուղար:

Բորելը և Բայրամովը քննարկել են Լաչինում ստեղծված իրավիճակը:

Ջեյք Սալիվանը կոչ է արել վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով:

Լավրովը Բայրամովի հետ բանակցությունից հետո ափսոսանք է հայտնել, որ Հայաստանը չի մասնակցում մոսկովյան հանդիպմանը և ասել, որ եռակողմ բանակցությունը մնում է օրակարգում:

Իրանը զգուշացրել է Զելենսկուն Ռուսաստանին անօդաչու սարքեր մատակարարելու մեղադրանքների համար:

Կոնգրեսն արդարադատության նախարարությանը խորհուրդ է տվել արգելել Թրամփին զբաղեցնելու նախագահի պաշտոնը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում