Օրը՝ 60 վայրկյանում | 20.12.2022

ԳԳոհար Սարգսյան

Ադրբեջանը կրակ է բացել Կուտականի հայկական դիրքերի ուղղությամբ։

Աշխատում ենք ՌԴ-ի հետ, որպեսզի հնարավորինս արագ բացվի Լաչինի միջանցքը․ Արմեն Գրիգորյան։

ՄԱԿ Անվտանգության խորհրդում կքննարկվի Լաչինի միջանցքի իրավիճակը․ ՀՀ ԱԳՆ։

Իրանում հույս են հայտնել, որ Լաչինի միջանցքի ապաարգելափակման հարցը արագ կլուծվի երկխոսության և խաղաղ ճանապարհով։

Արցախում մարդասիրական ճգնաժամն արդեն իրողություն է. Ադամ Շիֆ։

Կոնգրեսական Ջուդի Չուն աջակցություն է հայտնել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման պատճառով տառապող մարդկանց:

Արցախի ԱԽ ընդլայնված նիստում քննարկվել են հումանիտար աղետի կանխման հնարավորությունները։

Արցախի ԱԳՆ-ն դիմել է միջազգային հանրությանը՝ ապաշրջափակման համար համարժեք գործիքակազմ կիրառելու խնդրանքով:

Միջազգային ինը կազմակերպություն կոչ է արել կանխել հայերի ցեղասպանությունը։

Ֆրանսիան պետք է բարձրացնի մարտունակությունը՝ հաշվի առնելով համաշխարհային մարտահրավերները. Մակրոն։

Ադրբեջանը գեներատորներ է ուղարկել Ուկրաինա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում