Օրը՝ 60 վայրկյանում | 13.12.2022

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ արտահերթ նիստ. քննարկվել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը:

ԼՂ-ն կանգնած է պարենային և հումանիտար ճգնաժամի վերահաս վտանգի առաջ. ՀՀ ԱԳՆ հայտարարություն:

Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումով Ադրբեջանն իր պարտավորությունն ակնհայտորեն խախտել է. Ռուբեն Ռուբինյան:

Արցախի իշխանությունը, Ադրբեջանի հետ երկխոսության պատրաստ լինելով հանդերձ, ունի կարմիր գծեր. Արայիկ Հարությունյան:

Ակնկալում եմ միջազգային դերակատարների ակտիվ արձագանքը. Արցախի ՄԻՊ-ը՝ Լաչինի միջանցքը փակելու մասին:

ԱՄՆ-ը կենտրոնացրել է ուշադրությունը Հայաստանին և Ադրբեջանին կայուն և համապարփակ կարգավորման ճանապարհին կանգնեցնելու վրա. Փրայս:

Մեծ յոթնյակի երկրները պայմանավորվել են վերականգնել և պաշտպանել Ուկրաինայի ենթակառուցվածքները:

Թուրքիան, Ադրբեջանը և Թուրքմենստանը եռակողմ գագաթնաժողով կանցկացնեն:

Սերբիայի և Կոսովոյի միջև լարվածությունը մեծանում է. ԵՄ-ն հատուկ ներկայացուցիչ կուղարկի Կոսովո:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում