Օրը՝ 60 վայրկյանում | 12.12.2022

ԳԳոհար Սարգսյան

Մի խումբ ադրբեջանցիներ կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին. Արցախի տեղեկատվական շտաբ:

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը վերաբերող հարցեր:

Պուտինը և Ալիևը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման հետ կապված գործնական հարցեր:

Փակել Լաչինի միջանցքը, դադարեցնել այս միջանցքի գործողությունը նշանակում է ԼՂ հայությանը դատապարտել ցեղասպանության. Նիկոլ Փաշինյան:

Խիստ անընդունելի է Ադրբեջանի ագրեսիվ վարքը, որի միջոցով ահաբեկում է մեր բնակչությանը. Արցախի նախագահ:

Արցախի ԱԺ-ն միջազգային հանրությանը կոչ է անում կոնկրետ գործողություններ ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները:

Ադրբեջանը փորձում է հումանիտար աղետ ստեղծել Արցախում. Արցախի ոստիկանություն:

Հայ ժողովուրդն առերեսվեց անվտանգային նոր սպառնալիքների, որոնք մինչ այս պահը վերացված չեն. Արարատ Միրզոյան:

Դեկտեմբերի 5-11-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 53 նոր դեպք: Առողջացել է 89 բուժառու, մահվան դեպք չի գրանցվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում