Օրը՝ 60 վայրկյանում | 08.12.2022

ԳԳոհար Սարգսյան

Բիշքեկում տեղի կունենա Պուտին-Փաշինյան հանդիպում. Ուշակով

Եվրամիության քաղաքացիական առաքելությունը Հայաստանում կայունացնող դեր է խաղում. ԱԽ քարտուղար:

Իրանը Հայաստանին հակատանկային հրթիռային համակարգեր չի փոխանցել. ՊՆ:

Հայաստանն իր լրացումներն ու փոփոխություններն է կատարում այդ տեքստում. ԱԽ քարտուղարը՝ խաղաղության պայմանագրի մասին:

Փարիզը միշտ կլինի Արցախի և նրա ժողովրդի կողքին. Փարիզի քաղաքապետը՝ Արայիկ Հարությունյանին:

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Քրիստիան Հաասեի գլխավորած պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Բրյուսելը ձգտում է ցանկացած գնով ներխուժել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց. Զախարովա:

ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովը հավանություն է տվել Թրեյսիի թեկնածությանը Մոսկվայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:

Սիրիայի հյուսիսում մարդիկ և ենթակառուցվածքը լուրջ վտանգի առաջ կկանգնեն, եթե ռազմական էսկալացիա տեղի ունենա. ԿԽՄԿ ներկայացուցիչ:

Եվրահանձնաժողովը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում