Օրը՝ 60 վայրկյանում | 29.11.2022

ԳԳոհար Սարգսյան

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. հայկական կողմը կորուստներ չունի:

Արմեն Գրիգորյանը Ֆրանսիայի նախագահի խորհրդականի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգային օրակարգի հարցերի:

ԱԳ նախարարի տեղակալը Չիլիի դեսպանին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:

Քալընը դրական է գնահատել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Հունաստանի խորհրդարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Սկսվել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների դիերի նույնականացման գործընթացը. ՔԿ նախագահի մամուլի քարտուղար:

Մեծ Բրիտանիայի և Չինաստանի հարաբերություններում «ոսկե դարաշրջանն» ավարտվել է. Սունակ:

Թուրքիան օդային գործողության ընթացքում Սիրիայում առնվազն 19 բնակավայր է թիրախավորել:

Սիրիայում ցամաքային գործողության անցկացումը նպատակահարմար չէ. Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում