Օրը՝ 60 վայրկյանում | 18.11.2022

ԳԳոհար Սարգսյան

Ադրբեջանական դիրքից կրակ է արձակվել Արցախի Հացի գյուղի դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ:

Նոյեմբերի 23-ին Երևանում սպասվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը:

Երկարամյա աշխատանքի համար բժիշկ Հրայր Հովակիմիանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով:

Երևանը վերահաստատել է իր հանձնառությունը Մոնտեվիդեոյում Հայաստանի ռեզիդենտ դեսպանության բացման առնչությամբ:

Միշուստինը Բաքվում կարևորել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը:

Նենսի Փելոսին լքում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական կուսակցության առաջնորդի պաշտոնը, սակայն կշարունակի աշխատանքը ստորին պալատում:

Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության կառավարիչների խորհուրդը բանաձև է ընդունել, որի համաձայն Ուկրաինայում «կեղտոտ միջուկային ռումբի» մշակման ապացույցներ չեն հայտնաբերվել։

Ուկրաինացիները զրկվում են հոսանքից ռազմական ենթակառուցվածքների թիրախավորման հետևանքով. Պեսկով:

Հաագայի դատարանը հեռակա կարգով ցմահ ազատազրկման է դատապարտել «Մալայզիական ավիաուղիների» ինքնաթիռի վթարի մեղավորներին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում