Նոյեմբեր 11-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Ատրպէյճանի Զինուած ուժերը կրակած են հայկական դիրքերուն  ուղղութեամբ. նաև ականանէտ  կիրառած են:

Ալիև կոպտօրէն խախտեց ուժի սպառնալիքէն զերծ մնալու համաձայնութիւնը. Փաշինեան:

Մենք կը դատապարտենք Իլհամ Ալիևի ցեղասպանական հռետորաբանութիւնը. Լեմքին ինստիտուտ:

Եւրամիութիւնը Հայաստանին և Ատրպէյճանին կոչ  կ՛ընէ մեղմել հռետորաբանութիւնը և խուսափիլ անտեղի  լարուածութենէն:

Իրանի դեսպանը Ատրպէյճանի Արտաքին գործոց նախարարութիւն կանչուած է :

Ալիև ու Էրտողան քննարկած են Փութին-Փաշինեան-Ալիև հանդիպումի արդիւնքները։

Ալիև վերջապէս խոստովանած է, թէ իր երկիրը սկսաւ Ղարաբաղեան երկրորդ պատերազմը. Մարուքեան:

Սուրէն Պապիկեան և Չինաստանի դեսպանը քննարկած են պաշտպանական ոլորտի մէջ երկկողմ համագործակցութեան ընթացքը:

Ստիպեցին մեզի 52 տարի տառապիլ Եւրամիութեան  դռներուն քով: Մենք կը պատասխանենք, երբ ժամանակը գայ. Էրտողան վիրաւորուած կը  սպառնայ:

Ուաշինկթըն Քիևին պիտի տրամադրէ ռազմական աջակցութեան հերթական փաթեթը, որը կը ներառէ նաև ՀՕՊ համակարգեր:

Պատրաստ ենք խօսելու Ռուսաստանի հետ, բայց արդէն ուրիշ Ռուսաստանի հետ, որը իսկապէս պատրաստ է խաղաղութեան. Զելենսքի:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում