Օրը՝ 60 վայրկյանում | 11.11.2022

ԳԳոհար Սարգսյան

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. կիրառել են նաև ականանետ:

Ալիևը կոպտորեն խախտել է ուժի սպառնալիքից զերծ մնալու համաձայնությունը. Փաշինյան:

Մենք դատապարտում ենք Իլհամ Ալիևի ցեղասպանական հռետորաբանությունը. Լեմկինի ինստիտուտ:

ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում մեղմել հռետորաբանությունը և խուսափել անհարկի էսկալացիայից:

Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ:

Ալիևը և Էրդողանը քննարկել են Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները։

Ալիևը վերջապես խոստովանեց՝ իր երկիրն է սկսել Ղարաբաղյան երկրորդ պատերազմը. Մարուքյան:

Սուրեն Պապիկյանը և Չինաստանի դեսպանը քննարկել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը:

Մեզ ստիպեցին 52 տարի տառապել ԵՄ դռների մոտ: Մենք կպատասխանենք, երբ ժամանակը գա. վիրավորված Էրդողանը սպառնում է:

Վաշինգտոնը Կիևին կտրամադրի ռազմական աջակցության հերթական փաթեթը, որը կներառի նաև ՀՕՊ համակարգեր:

Պատրաստ ենք խոսել Ռուսաստանի հետ, բայց արդեն ուրիշ Ռուսաստանի հետ, որը իսկապես պատրաստ է խաղաղության. Զելենսկի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում