Զոլաքարում նոր մանկապարտեզ է կառուցվում, Ծովինարում՝ հիմնանորոգվում

ԼԼիլիթ Ասատրյան

Գեղարքունիքի մարզի Զոլաքար և Ծովինար բնակավայրերում ավարտին է մոտենում մանկապարտեզների շինարարությունը, որը Կառավարության սուբվենցիոն ծրագրերով մեկնարկել էր 2019-ին: Զոլաքարում կառուցվում է 150 երեխայի համար նախատեսված նոր մանկապարտեզ, իսկ Ծովինարի մանկապարտեզի նախկին շենքի հիմնանորոգումից հետո նախակրթարան կհաճախի 100 երեխա:

Հովիկ Հովեյան (Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար) - Դա պլանավորված է, և ունենք հաշվարկ՝ որ բնակավայրում քանի երեխա և քանի երեխայի համար ա նախատեսվում մանկապարտեզները: Ես կարծում եմ, որ նույն տեմպով եթե շարունակում ենք, որոշ ժամանակ հետո նորից մանկապարտեզների մասնաճյուղերի ավելացման պահանջարկ կունենանք, որի համար շատ ենք ուրախանում:

Զոլաքարում և Ծովինարում մինչև նոյեմբերի վերջ կավարտվի մանկապարտեզների բակային տարածքների բարեկարգումը: Ծովինարում կառուցվում են նաև խաղահրապարակ և սեպտիկ հոր:

Պապ Դանիելյան (շինարարական աշխատանքների ղեկավար) - Ավելի բարեկարգ ու հետաքրքիր միջավայր ա ստեղծվելու՝ էրեխեքին ուրախացնելու, զարգացնելու: Ընթացքի մեջ սալիկապատում ենք անում հիմա: Արդեն ասֆալտապատել ենք երկու շերտ՝ մեկը՝ 6 սմ խոշորահատիկ, մեկն էլ՝ 4 սմ մանրահատիկ ասֆալտով:

Զոլաքարի մանկապարտեզի նոր շենքի կառուցման համար Կառավարությունն ու Մարտունի խոշորացված համայնքը համատեղ ներդրել են 340 մլն դրամ:

Իսկ Ծովինարի մանկապարտեզի հիմնանորոգումն արժեցել է շուրջ 130 մլն 300 հազար դրամ:

Գույքի ձեռքբերումից և կահավորումից հետո երկու մանկապարտեզներն էլ իրենց դռները կբացեն բնակավայրերի փոքրիկների առջև:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում