Օրը՝ 60 վայրկյանում | 25.10.2022

ԳԳոհար Սարգսյան

Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ:

Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում հայ զինվորների մարմինների որոնողական աշխատանքների համար. Փաշինյան:

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Երևանի դիրքորոշումը:

Եվրամիությունն ակտիվորեն ներգրավված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի բոլոր մակարդակներում. Կլաար:

ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության պատվիրակությանն է ներկայացվել ադրբեջանական հարձակումից հետո Ջերմուկում ստեղծված իրավիճակը:

ԱՄՆ-ը շահագրգռված է Կովկասյան տարածաշրջանի կայունությամբ. Նեդ Փրայս:

Ուկրաինան 2022 թ. Եվրամիությունից ստացել է ավելի քան 19 մլրդ եվրոյի օգնություն. Ֆոն դեր Լայեն:

Ռիշի Սունակը պաշտոնապես ստանձնել է Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը:

Իրանը Ռուսաստանին չի տվել և չի տա որևէ զենք կամ ԱԹՍ. Աբդոլլահիան:

Իրանն ու Թուրքիան գազի մատակարարման ոլորտում մի շարք նոր համաձայնությունների են հասել:

Վրաստանի նախագահը տեղեկացված չի եղել Իլհամ Ալիևի՝ Թբիլիսի կատարած այցի մասին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում