Օրը՝ 60 վայրկյանում | 20.10.2022

ԳԳոհար Սարգսյան

Ադրբեջանը կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. հակառակորդի կրակը լռեցվել է:

ԵՄ-ի գործընկերները շատ օպերատիվ են արձագանքել և որոշումներ կայացրել. Փաշինյանը՝ դիտորդական առաքելության մասին:

Քննարկվում է Հայաստանին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստի անցկացման հարցը. Զախարովա:

ԵԱՀԿ-ն նույնպես դիտորդական առաքելություն կուղարկի Հայաստան:

Ամերիկայի Միացյալ Նահանգների վերջնանպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորումն է. Վեդանտ Պատել:

Ալիևի քննադատությունը ոչ մի կերպ չի փոխում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ճանապարհին առաջընթացի հասնելու՝ Ֆրանսիայի լիակատար հանձնառությունը. Ֆրանսիայի արտգործնախարարություն:

Լիզ Թրասը հայտնել է Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը թողնելու մասին, նա ամենակարճ պաշտոնավարած վարչապետն է:

Եվրամիությունը պատժամիջոցներ կսահմանի Իրանի նկատմամբ՝ Ռուսաստանին անօդաչուներ տրամադրելու համար. Շառլ Միշել:

Ուկրաինայում լրջորեն վնասվել է էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտների մոտ 40 տոկոսը. Զելենսկի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում