Կրակոցներ հարսանիքի ժամանակ. ոստիկանները բացահայտել են խուլիգանությունը

ԳԳոհար Սարգսյան

Հոկտեմբերի 13-ին՝ կեսգիշերից քիչ անց, ոստիկանության Արտաշատի բաժնում ստացվեց ահազանգ, որ Երևան-Երասխ ճանապարհի հարևանությամբ գործող ռեստորաններից մեկում կրակոցներ են, անհրաժեշտ է ոստիկանների օգնությունը:

Բաժնից դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ հարսանեկան արարողության ժամանակ ռեստորանում վեճ է եղել մի խումբ երիտասարդների միջև, որը շարունակվել է ավտոկայանատեղիում: Ըստ տեղեկության` այդտեղ վիճողներին մոտեցել է «Մերսեդես» մակնիշի մի մեքենա, որի միջից էլ կրակել են ու հեռացել:

Դեպքի վայրում հայտնաբերվեցին պարկուճներ: Տարածքային քննչական մարմնում նախաձեռնվեց քրեական վարույթ` խուլիգանության հատկանիշներով:

Հետագա միջոցառումներն Արտաշատի քրեական հետախույզներն իրականացրին Արարատի մարզային վարչության, Մասիսի բաժնի, պետական պահպանության գլխավոր վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողների հետ: Բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանության Արտաշատի բաժին ներկայացավ Նոր Խարբերդի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ՝ իր հետ բերելով «Մակարով» ատրճանակ` դատարկ փամփշտատուփով. ըստ նրա` ռեստորանի բակում մեքենայի միջից կրակել էր ապօրինի պահվող հենց այդ հրազենով:

Տղամարդը ձերբակալվել ու ներկայացվել է քննչական մարմնին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում