Օրը՝ 60 վայրկյանում | 17.10.2022

ԳԳոհար Սարգսյան

Հոկտեմբերի 16-ին ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:

Վարդենիսի ուղղությամբ հրետանու առկայությունը կապված է Ադրբեջանի լրացուցիչ ուժերի և միջոցների տեղաշարժի հետ. ՊՆ:

Հայաստանը սպասում է հաղորդակցությունների հարցով Ադրբեջանի արձագանքին. Նիկոլ Փաշինյան:

Եվրամիության արտգործնախարարները հաստատել են հայ-ադրբեջանական սահմանին քաղաքացիական առաքելության տեղակայումը:

Արարատ Միրզոյանը և ԵՄ առաքելության անդամները քննարկել են վերջինիս լիազորություններին և տեղակայման վայրերին առնչվող մանրամասներ:

Կոչ եմ անում միջազգային գործընկերներին հասցեական դատապարտել Ադրբեջանի ագրեսիան. Ալեն Սիմոնյանը՝ Բրազիլիայի դեսպանին:

ՀՀ ՄԻՊ-ը շվեյցարացի խորհրդարանականներին է ներկայացրել Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները:

Ադրբեջանի գործելաոճը արմատապես հակասում է Արևելյան գործընկերության արժեքներին և սկզբունքներին. ԱԳ նախարարի տեղակալ:

Հոկտեմբերի 10-16-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 387 նոր դեպք: Առողջացել է 791 բուժառու, արձանագրվել է մահվան 6 դեպք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում