Հոկտեմբեր 13-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Ֆրանսան միայնակ չի թողներ Հայաստանը. մեր արժէքները և սկզբունքները հնարաւոր չէ գնել ո՛չ կազով, ո՛չ նաւթով. Մաքրոն:

Անհնար է խօսիլ խաղաղութեան մասին, մինչ կը կրակեն քու վրադ, մինչ կը գրաւեն քու տարածքդ. Ռուբէն Ռուբինեան:

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրաւունք ունի պաշտպանելու իր գոյությունը. Վլատիմիր Վարդանեան՝ Եւրոպայի խորհուրդի խորհրդարանական վեհաժողովին:

Ռուսաստան Հայաստանին և Ատրպէյճանին կ՛առաջարկէ եռակողմ գագաթաժողով կազմակերպել. Ուշաքով:

Միացեալ Նահանգներու պետական քարտուղարութիւնը անհանգստութիւն յայտնեց հայ ռազմագերիներու նկատմամբ բռնութեան կապակցութեամբ:

Ատրպէյճան Հատրութի մէջ եկեղեցի մը եւս ոչնչացուցած է. Մայր Աթոռը ահազանգեց միջազգային հանրութեան:

Էրտողան կոչ ըրած է վերանայիլ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդի կազմը:

ՄԱԿ-ի Գլխաւոր վեհաժողովը Տոնեցքի, Լուկանսքի, Խերսոնի և Զապորոժիէի մէջ տեղի ունեցած հանրաքուէները դատապարտող բանաձև ընդունեց:

Փութին առաջարկած է Թուրքիոյ մէջ խոշորագոյն կազային հանգոյց ստեղծել:

Եւրասիական տնտեսական միութեան երկիրներու մեծ մասը սկսած է կազի մատակարարումներուն համար ռուպլիով վճարել:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում