Օրը՝ 60 վայրկյանում | 13.10.2022

ԳԳոհար Սարգսյան

Ֆրանսիան միայնակ չի թողնի Հայաստանին. մեր արժեքները և սկզբունքները հնարավոր չէ գնել ո՛չ գազով, ո՛չ նավթով. Մակրոն:

Անհնար է խոսել խաղաղության մասին, մինչ կրակում են քեզ վրա, մինչ օկուպացնում են քո տարածքը. Ռուբեն Ռուբինյան:

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի պաշտպանելու իր էքզիստենցիալ գոյությունը. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ-ում:

Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կառաջարկի եռակողմ գագաթնաժողով անցկացնել. Ուշակով:

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունն անհանգստություն է հայտնել հայ ռազմագերիների նկատմամբ բռնության կապակցությամբ:

Ադրբեջանը Հադրութում ևս մեկ եկեղեցի է ոչնչացրել. Մայր Աթոռն ահազանգել է  միջազգային հանրությանը:

Էրդողանը կոչ է արել վերանայել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմը:

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը Դոնեցկում, Լուգանսկում, Խերսոնում և Զապորոժիեում անցկացված հանրաքվեները դատապարտող բանաձև է ընդունել:

Պուտինն առաջարկել է Թուրքիայում խոշորագույն գազային հանգույց ստեղծել:

ԵԱՏՄ երկրների մեծ մասը սկսել է գազի մատակարարումների համար վճարել ռուբլով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում