Օրը՝ 60 վայրկյանում | 03.10.2022

ԳԳոհար Սարգսյան

Արդեն երկրորդ անգամ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ ռազմագերիների ազատ արձակման խոստումը. Փաշինյան:

Ադրբեջանի ԶՈՒ պատերազմական հանցագործությունները հստակ գնահատականի պետք է արժանանան միջազգային ատյանների կողմից. Միրզոյանը հանդիպել է Բայրամովի հետ:

ՀՀ-ն անցնում է բարդ մի ճանապարհ, մեծապես կարևորում ենք մեր գործընկերների աջակցությունը. Փաշինյանը՝ Գերմանիայի կանցլերին:

2020 թվականի պատերազմի ռազմական հանցագործությունների անպատժելիությունն ու հետաքննության բացակայությունը խթանում են նոր վայրագություններ. Թոմաս դե Վաալ:

Վալերի Բուայեն դատապարտել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ միջազգային ԶԼՄ-ների լռությունը:

Բաքուն հարձակվել է ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքների վրա. El País:

ՆԱՏՕ-ն չի շտապում ընթացք տալ Կիևի դիմումին:

Ճապոնիայի հետ խաղաղ պայմանագրի բանակցությունները ներկայումս անհնար են. Պեսկով:

Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 910 նոր դեպք: Առողջացել է 1368 բուժառու, արձանագրվել է մահվան 8 դեպք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում