44-օրյա պատերազմից հետո հարուցվել է մոտ 1600 վարույթ, որից 13-ը՝ պետական դավաճանության հատկանիշներով

ԼԼիլիթ Ասատրյան

Արցախյան 44-օրյա պատերազմի առնչությամբ քննվող քրեական շուրջ 1600 վարույթներով մեղադրյալ է ներգրավվել 923 անձ, որոնցից 870-ը Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչներ են, 20-ը՝ Ադրբեջանի, 33-ը՝ Սիրիայի:

Միայն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի դեմ իրականացված ագրեսիայի ակտի առնչությամբ քննվում է 100-ից ավելի վարույթ:

Ռաֆայել Վարդանյան (Զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության պետ)  - Մենք ունենք առանձին վարույթներ հարուցված, որոնք վերաբերում են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների կողմից իրականացված պատերազմական հանցագործություններին, խոշտանգումներին, քաղաքացիական բնակչությանը թիրախավորելուն և խոցելուն, բռնի անհետացումներին:

Վարդանյանի խոսքով՝ ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության շուրջ 20 անդամի: Առնվազն 12 ահաբեկչական խմբավորումների 4000-ից ավելի անդամների ներգրավման վերաբերյալ նույնպես փաստական տվյալներ են ձեռք բերվել:

Ռաֆայել Վարդանյան - Մինչև ագրեսիայի ակտ իրականացնելը հիմնական մասը նախապես Թուրքիայի Հանրապետության տարածքով, Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության հովանավորությամբ և աջակցությամբ տեղափոխվել է Ադրբեջան և մասնակցել են ագրեսիայի ակտի իրականացմանը:

Եթե նախկինում ահաբեկչական խմբավորման 32 անդամ էր որպես մեղադրյալ ներգրավված, այժմ, նոր փաստեր երևան գալու հետևանքով, նրանց շրջանակն ընդլայնվել է՝ քրեական հետապնդման է ենթարկվում 300-ից ավելի անձ:

Ադրբեջանի ագրեսիան առաջին իսկ հարձակման պահից ուղղված է եղել նաև Արցախի խաղաղ բնակավայրերի, քաղաքացիական բնակչության դեմ:

Ռաֆայել Վարդանյան - Իրականացվել են շուրջ 500 դեպքի վայրի զննություններ, և ունենք պարզված շուրջ 7000 խոցված և թիրախավորված քաղաքացիական օբյեկտներ, որոնք վերաբերում են բացառապես այս պահին Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Ստեփանակերտի խաղաղ բնակավայրերի կանխամտածված թիրախավորմանը և խոցմանը:

Քննչական կոմիտեի տվյալով, 2020-ի ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 3749 զիծառայող և 78 քաղաքացիական անձ: 183 զինծառայողի և 20 քաղաքացիական անձի գտնվելու վայրը մինչև օրս անհայտ է:

Ռաֆայել Վարդանյան - 203 գտնվելու վայրը անհայտ անձանցից առնվազն 30-ի վերաբերյալ վարույթն իրականացնող մարմինը ձեռք է բերել բավարար փաստական տվյալներ, որը հիմք է տալիս ենթադրելու, որ նշված անձինք բռնի անհետացածներ են, և նրանց մասով նույնպես առանձին քննություն է իրականացվում:

Քննության առարկա են դարձվել նաև զինծառայողների գերեվարման դեպքերը:

Ռաֆայել Վարդանյան - Ունենք ընդհանուր առաջին իսկ օրից գերեվարված 189 անձ, որոնցից 156-ը վերադարձվել են Հայաստանին, մնացած 33-ը այս պահի դրությամբ պահվում են Ադրբեջանում, և նշեմ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ապօրինի խոչընդոտում է պահվող ռազմագերիների հայրենադարձման գործընթացը:

Քննվում են նաև Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչների գործողությունները: Մեղադրյալի աթոռին ոչ միայն սպաներ են, այլև՝ Արցախի պաշտպանության բանակի նախկին երկու հրամանատարները, որոնք ղեկավարել են ԶՈՒ-ն պատերազմի օրերին՝ Ջալալ Հարությունյանը և նրա վիրավորումից հետո՝ Միքայել Արզումանյանը:

Ռաֆայել Վարդանյան - Միայն ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում 26 անձի մասով հարուցվել է քրեական հետապնդում միայն հրամանատարական կազմից:

Շուրջ 1600 քրեական գործերից 250-ով նախաքննությունն ավարտվել է: Ռաֆայել Վարդանյանի խոսքով՝ բոլոր քրեական գործերով հարցաքննվել է 16 հազարից ավելի անձ: 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո ԱԱԾ-ում քննվում է պետական դավաճանության հատկանիշներով 13 գործ:

Արմեն Գևորգյան (Դատախազության ԱԱԾ-ում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ) - Որոնցից ներկա պահին 10 քրեական վարույթ՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան, նշված քրեական գործերով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեն 19 անձինք, որոնցից 18-ը գտնվում են կալանքի տակ:

Դատարան ուղարկված վերջին քրեական գործով մեղադրյալը կապիտան է:

Արմեն Գևորգյան - Նշված սպային մեղսագրվում է մի քանի հանցավոր ենթադրյալ արարքների կատարում, մասնավորապես՝  նշված անձը 2019 թվականին երրորդ պետության տարածքում հավաքագրվել է և գրավոր համաձայնագիր է տվել համագործակցելու ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից, և տվյալ ժամանակահատվածում փոխանցել է տարբեր տեղեկություններ՝ ՀՀ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների և հատուկ կարգավիճակով տարբեր զորամասերի:

Սպան մասնակցել է նաև 44-օրյա պատերազմին և, գործի համաձայն, այդ ժամանակահատվածում իրեն ամրակցված ռազմական գույքն ու տեխնիկան դիտավորությամբ վնասել է:

Կապիտանը 2021 թվականի օգոստոսին վերսկսել է գործակցությունը Ադրբեջանի հետ, տեղեկություններ հավաքել ու փոխանցել հակառակորդին:

Արմեն Գևորգյան - Սպային մեղսագրվում է նաև պետական դավաճանություն կատարելուն դրդչության փորձ, որոշակի տեղեկություններ, որոնք սպային իր ծառայության բերումով հասանելի չեն եղել, այլ հասանելի են եղել այլ սպաների, որոշակի վարձատրության դիմաց փորձել է նյութապես շահագրգռելու եղանակով համոզել նրանց, որպեսզի այդ տեղեկությունները ձեռք բերեն և փոխանցեն իրեն, որպեսզի ինքն էլ, կրկին վարձատրության դիմաց, խոսքը 4000 դոլարի մասին է, փոխանցի ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցներին:

Հանցագործությունը, սակայն, ավարտին չի հասցվել, քանի որ այն սպան, որին կապիտանը փորձել է հանցագործության մեջ ներգրավել, դեպքի մասին զեկուցել է վերադասին:

Արմեն Գևորգյան - Եթե նախկին տարիներին պետական դավաճանության դեպքերի ուսումնասիրությունը վկայում էր այն մասին, որ ՀՀ քաղաքացիները օտարերկրյա ծառայության աշխատակիցների ուշադրության կենտրոնում էին հայտնվել հիմնականում երրորդ երկրներում հայտնվելու դեպքում, ապա 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո այդ եղանակները փոփոխության են ենթարկվել, և հավաքագրման եղանակը փոփոխվել է և մտել համացանցային տիրույթ:

Այդ մեխանիզմը հայտնաբերելուց հետո, Գևորգյանի խոսքով՝ գլխավոր դատախազը միջնորդագիր է ներկայացրել պաշտպանության նախարարին: Միջնորդագրի ներկայացումից հետո պաշտպանության նախարարությունում իրականացվել են կանխարգելիչ միջոցառումներ: 

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան 

Առաջարկվում է բարձրացնել երկրորդ շարքում կայանելու, տրանսպորտային միջոցի տարհանման, մինչև 12 տարեկան երեխայի տեղափոխման կանոնները խախտելու տուգանքները

Առաջարկվում է բարձրացնել երկրորդ շարքում կայանելու, տրանսպորտային միջոցի տարհանման, մինչև 12 տարեկան երեխայի տեղափոխման կանոնները խախտելու տուգանքները

Սաֆարյանը բացարկ կներկայացնի իր գործով 4-րդ դատավորին. 7 տարվա վաղեմության գործի մանրամասները

Սաֆարյանը բացարկ կներկայացնի իր գործով 4-րդ դատավորին. 7 տարվա վաղեմության գործի մանրամասները

Վարդապետյանը  Բուենոս Այրեսում Դուբայի դատախազության ներկայացուցչի հետ քննարկել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության  հնարավորությունները

Վարդապետյանը Բուենոս Այրեսում Դուբայի դատախազության ներկայացուցչի հետ քննարկել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության հնարավորությունները

Ստրասբուրգում ներկայացվել են ՀՀ քրեակատարողական համակարգում օտարերկրյա դատապարտյալների պահման պայմաններն ու իրականացվող բարեփոխումները

Ստրասբուրգում ներկայացվել են ՀՀ քրեակատարողական համակարգում օտարերկրյա դատապարտյալների պահման պայմաններն ու իրականացվող բարեփոխումները

Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում