Օրը՝ 60 վայրկյանում | 23.09.2022

ԳԳոհար Սարգսյան

Առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։

Նիկոլ Փաշինյանն Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը կարևորել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի գործողությունների դատապարտումը:

Հայաստանի վարչապետը Ենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ լայնածավալ ագրեսիային:

Միրզոյանը Հորդանանի փոխվարչապետի հետ հանդիպմանը շեշտել է Ադրբեջանի առավելապաշտական քաղաքականությունը զսպելու անհրաժեշտությունը:

Կիևի ռեժիմը դարձել է ահաբեկչական. Մատվիենկո:

Ռուսաստանը զորահավաք հայտարարելով՝ ընդունում է իր ռազմական ձախողումը. Զելենսկի:

Ռուսաստանն արդեն պարտվել է պատերազմում «բարոյապես և քաղաքականապես». Ժոզեպ Բորել:

Ռուս-ուկրաինական պատերազմը պետք է ավարտվի. բոլոր վեճերը կարող են լուծվել երկխոսության միջոցով։ Իրանը պատրաստ է հակամարտող կողմերի միջև միջնորդ դառնալու. Էբրահիմ Ռայիսի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում