Օրը՝ 60 վայրկյանում | 19.09.2022

ԳԳոհար Սարգսյան

Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել. պաշտպանության նախարարություն:

Ադրբեջանը սպանել է գերության մեջ հայտնված Դավիթ Գիշյանին. Հայաստանը դիմել է ՄԻԵԴ:

Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայաստանի պաշտպանության նախարարություն. քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության հարցեր:

Պապիկյանն ընդունել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Սիդորովին:

Միացյալ Նահանգների պետքարտուղարն Ալիևին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը և հետ քաշել զորքերը։

Դեսպան Տոլմաջյանը կարևորել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժմանը միջազգային հանրության հասցեական գնահատականները:

Հայաստանի և Ռուսաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցությունը կարևոր դեր ունի դաշնակցային ռազմավարական գործընկերության զարգացման գործում. Նիկոլ Փաշինյան:

Սեպտեմբերի 12-18-ը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2142 նոր դեպք, առողջացել է 2528 քաղաքացի: Արձանագրվել է մահվան 10 դեպք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում