Սեպտեմբերի 17-ը՝ 60 վայրկյանում

ԳԳոհար Սարգսյան

Երևան է ժամանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միշելի հետ, մանրամասներ ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին:

Ռազմական հանցագործությունների մասին բոլոր հայտարարությունները պետք է հետաքննվեն. Տոյվո Կլաար:

Հայաստանը դիմում է Արդարադատության միջազգային դատարան:

ՄԻՊ փաստահավաք թիմերն աշխատում են ադրբեջանական ԶՈՒ-ի թիրախավորած բնակավայրերում: Արտահերթ զեկույց՝ Հայաստանի դեմ ադրբեջանական զինված հարձակման հետևանքների վերաբերյալ:

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Տարածաշրջանում պատմական և միջազգային սահմանների ցանկացած փոփոխություն անընդունելի է. Էբրահիմ Ռայիսի:

Մոսկվայի հետ «վախից դրդված» խաղաղության համաձայնագրի կնքումը վատագույն սցենարը կլինի Կիևի համար. Զելենսկի:

Տաջիկստանի ու Ղրղզստանի սահմանին բախումները շարունակվում են: ՀԱՊԿ-ը երկու երկրներին կոչ է արել հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում