Օրը՝ 60 վայրկյանում | 13.09.2022

ԳԳոհար Սարգսյան

Կարևոր է միջազգային հանրության համարժեք արձագանքը. վարչապետի հեռախոսազրույցները:

Մակրոնն Ադրբեջանին կոչ է արել հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Հայաստանի անվտանգության հարցը կարևոր է Իրանի համար. Էբրահիմ Ռայիսին՝ Նիկոլ Փաշինյանին:

Բոլոր ուժերը պետք է վերադառնան նախնական դիրքեր. Բորելը՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մասին:

ՀԱՊԿ-ին Հայաստանի դիմումի հետ կապված աշխատանք է տարվում. Պեսկով:

Ստեղծված իրավիճակում հայկական կողմն ակնկալում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահ երկրների ակտիվ ներգրավումը. Միրզոյանը՝ Խովաևին:

Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կբարձրացնի Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հարցը:

Հայ-ադրբեջանական սահմանին մարտերի մասին լուրերը չափազանց մտահոգիչ են. Միշել:

Ադրբեջանին դատապարտող կոչերով են հանդես եկել նաև ԱՄՆ կոնգրեսականներ, սենատորներ ու եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ադրբեջանը տեղեկատվական հող է նախապատրաստում նաև Արցախի ուղղությամբ սադրանքներ ձեռնարկելու համար. Արցախի պաշտպանության նախարարություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում